Մինչ Փաշինյանը բղավում է, սպառնում, ընդդիմադիրների դեմ նոր քրեական գործեր հարուցել տալիս, Թուրքիայի խոշորագույն «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին աղմկահարույց հայտարարություններ է անում՝ առաջարկելով «իրերն իրենց անունով կոչել»։ Ասում է․ ««Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին։ Զանգեզուրի միջանցքն իրականում թուրանական միջանցքն է, երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի»։
Հիշում եք, չէ՞, թե ինչ կատաղի պայքար էին մղում ՔՊ-ականները «Զանգեզուրի միջանցք» արտահայտության դեմ՝ փորձելով հերքել, որ նման միջանցք չկա՝ կա ԹՐԻՓՓ, որի երաշխավորը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն է։ Որքան էլ մասնագետներն ասում էին, որ անունը փոխելուց բովանդակությունը չի փոխվում, փորձում էին մարդկանց համոզել հակառակում։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: