Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին։ Այս մասին հայտարարել է Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. թիմը Գելենջիկ էր մեկնում արձակուրդի։
Հարվածի հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող կինը։
Վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել է։ Բոլոր տուժածները արագ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Մնացած ուղևորները շուտով կվերադառնան տուն։