Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացվել է Սոչիի «Եվրասիա-Կինոֆեստ»-ում

https://arm.sputniknews.ru/20260617/haj-rezhisvori-filmy-nerkajacvel-e-svochii-evrasia-kinvofest-um-103597067.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Молодой режиссер из Армении Менуа Оганнисян представил свой фильм “Восемнадцатая весна” на “Евразия Кинофест”

Sputnik Արմենիա

Молодой режиссер из Армении Менуа Оганнисян представил свой фильм “Восемнадцатая весна” на “Евразия Кинофест”

2026-06-17T22:14+0400

true

PT1M18S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103595896_42:0:1002:720_1920x0_80_0_0_0f69ac98fdf76c5d193cb0837bd328ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն, ռեժիսոր, видео

«եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն, ռեժիսոր, видео

Բաժանորդագրվել

Ռեժիսորը վստահ է՝ ռուսերենը շարունակում է մնալ հաղորդակցության կարևոր միջոցներից մեկը, որը միավորում է մարդկանց հետխորհրդային տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանցի ռեժիսոր Մենուա Հովհաննիսյանի «Տասնութերորդ գարունը» ֆիլմը ներկայացվել է Սոչիում ընթացող «Եվրասիա-Կինոֆեստ» երրորդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Կինոնկարի թեման պատանեկությունից հասուն կյանք անցումն է։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմում ծննդյան օրն ընդամենը խորհրդանիշ է, օրացույցի հերթական ամսաթիվ, որն ինքնին չի փոխում մարդուն։

«Այս ֆիլմը մեծանալու մասին է։ Ուզում եմ ասել, որ բոլորն էլ խնդիրներ ունեն, սա երիտասարդների մասին պատմություն է։ Իսկ նրանք, ովքեր արդեն հասունացել են, կուզեի, որ այս ֆիլմը դիտելիս հիշեն իրենց երիտասարդությունը»,-նշել է Հովհաննիսյանը։

Ռեժիսորն ընդգծել է, որ ֆիլմում արծարծված թեմաները հասկանալի են տարբեր երկրների երիտասարդներին։ Խոսքը ավագ և երիտասարդ սերունդների հայացքների բախման, մենթալիտետի տարբերությունների և փոխըմբռնման դժվարությունների մասին է։

«Դա կա և՛ մեզ մոտ՝ Հայաստանում, և՛ ընդհանրապես ԱՊՀ բոլոր երկրներում։ Մեզ միավորում է դա, ինչպես նաև ռուսերենը։ Եթե ես ռուսերեն չիմանայի, հնարավոր է՝ շատ բան չիմանայի։ Ես ֆիլմերը դիտում էի ռուսերենով, լսում էի ռուսական երգեր և այդպես սովորեցի ռուսերեն»,-պատմել է ռեժիսորը։

Հիշեցնենք, որ փառատոնն ավանդաբար անցկացվում է երկու հարթակում՝ Ֆրունզեի անվան զբոսայգու Ամառային թատրոնում և «Ժեմչուժինա» Գրանդ-հոթելում։ Կինոփառատոնի ծրագիրը կենտրոնացած է մշակույթի, պատմական ճշմարտության և ազգային ժառանգության հանրահռչակման վրա։ Հաղթողներ կլինեն 20 անվանակարգերում, հանդիսատեսին կցուցադրվի ավելի քան 100 կինոնկար՝ մրցութային և արտամրցութային ֆիլմեր, ինչպես նաև հետահայաց ցուցադրություններ։

Փառատոնի մասնակիցների թիվը 700 է, նրանք ժամանել են աշխարհի 70 երկրներից, այդ թվում՝ Բելառուսից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղախազստանից, Բրազիլիայից, Ավստրիայից, Գերմանիայից և այլն։

«Եվրասիա-Կինոֆեստ» առաջին փառատոնը կայացել է Մոսկվայում 2024 թվականին։ Դրա գաղափարական ներշնչողն ու նախագահը կինոռեժիսոր, սցենարիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանն էր։ Երկրորդ փառատոնն անցկացվեց մեկ տարի անց Սոչիում։

Leave a comment