Արտակարգ ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ չվերթի ինքնաթիռը վերադառնում է մեկնման օդանավակայան


Սոչի-Արխանգելսկ չվերթի Smartavia ինքնաթիռը, որը Սև ծովի վրա գտնվելու պահին աղետի ազդանշան էր տվել, վերադառնում է մեկնման օդանավակայան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։


 


Ավելի վաղ, Flightradar24-ի տվյալներով, Smartavia֊ի ինքնաթիռը Սոչիից թռիչքից հետո աղետի ազդանշան էր տվել Սև ծովի երկնքում։


 


Ուղևորատար ինքնաթիռը պատրաստվում է արտակարգ վայրէջքի։

Դիտումների քանակ260

Leave a comment