Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, հրահանգիչն ու օդաչուն զոհվել են

Բաժանորդագրվել

Պատահարի հետևանքների վերացման համար ներգրավվել է 20 մարդ և 7 միավոր տեխնիկա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Մերձմոսկվայում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։

Նշվում է, որ օդանավն ընկել է Վիխրևոյի օդակայանում։ Ավիավթարի զոհ են դարձել հրահանգիչն ու օդաչուն։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 20 մարդ և 7 միավոր տեխնիկա։

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հաղորդմամբ՝ ինքնաթիռի կործանման փաստով ստուգում է անցկացվում։

Գերատեսչությունից հավելել են, որ դեպքի վայր է մեկնել Մոսկվայի դատախազի՝ օդային և ջրային տրանսպորտում օրենքների կատարման հսկողության գծով տեղակալ Ալեքսանդր Դիանովը։

Leave a comment