Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին

https://arm.sputniknews.ru/20260617/samvel-karapetjany-hajtararum-e-ynddimadir-uzheri-hamakhmbman-prvocesi-masin-103598904.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես. Սամվել Կարապետյան

Sputnik Արմենիա

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես. Սամվել Կարապետյան

2026-06-17T23:00+0400

true

PT1M21S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103598517_343:0:1783:1080_1920x0_80_0_0_d795bfdbe83e431df0b58f45f9773146.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, видео

սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, видео

Բաժանորդագրվել

Նա առաջարկում է ձևավորել ընդդիմադիր ուժերի կոալիցիա ու այդ նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։ Այդ մասին ասել է Կարապետյանը մի քանի ԶԼՄ-ների խմբագիրների հետ հարցազրույցում, որի անոնսն արդեն տարածվել է սոցցանցերում։

«Մենք թույլ տվեցինք այդ սխալն ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա մեր երկրի ու ժողովրդի համար շատ կարևոր է այս համախմբումը»-,հայտարարել է Կարապետյանը։

Նա կարծում է, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է երկիրը, կարձագանքեն առաջարկին ու կհաջողվի հետընտրական այս փուլում ստեղծել ընդդիմադիր ուժերի կոալիցիա։

Սամվել Կարապետյանն առաջարկում է ձևավորել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերի ձևաչափով դիմել ժողովրդին, ներկայացնել խնդիրները, գնահատել իրավիճակը, քննարկել հնարավոր քայլերն ու գնալ այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է ընդդիմադիր 3 խոշոր ուժերի առաջնորդներին քրեական հետապնդումներով, ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը կրկնեց իր խոստումները։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվեց ինչպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից, որոնք մեկնում էին անձնական պատճառներով։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին էլ թույլ չէին տվել անցնել սահմանը դեպի Վերին Լարսի անցակետ, թեպետ ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան քննչական մարմիններից հայտնել էին, որ Կարապետյանի ելքը սահմանափակող որևէ որոշում կայացված չէ։

Leave a comment