Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մի վարորդ հունիսի 13-ին՝ գիշերվա ժամը 3:40-ի սահմաններում, Մինաս Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում կատարել է դրիֆթ։
Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել և համակեցության կանոններն ու մարդկանց անդորրը խախտել է Ուլնեցու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը։
Հունիսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։