Իմ որոշելիքը չէ, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն. Արման Ղազարյանը` փողոցային պայքարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.06.2026 | 17:26

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, կբավարարի Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը։

«Փորձում են ինչ-որ փաստեր բերել ու ներկայացնել, թե նախկինում քրեական վարույթ է եղել։ Անգամ հիմա չի հրապարակվել, թե ինչ հոդվածով է այն հարուցված։ Այն, ինչ տեղի է ունենում, նորանկախ Հայաստանի պատմության մեջ չտեսնված անօրինականությունների շարք է»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ ԿԸՀ որոշմանը՝ պնդելով, որ հանձնաժողովը «մեկ գրչի հարվածով» անտեսել է տասնյակ հազարավոր քաղաքացիների քվեները։ «Հերթական անօրինականությունները, կարծում եմ` գնալով ավելի են սրվելու։

Մենք պատրաստ ենք պայքարել մեր տրամադրության տակ եղած բոլոր օրինական գործիքակազմերով»,- ասաց Ղազինյանը։ Հարցին՝ արդյոք դա ենթադրում է նաև փողոցային պայքար, նա պատասխանեց։ «Դա ես չեմ որոշում։ Գործընթացի ընթացքում կքննարկեն խմբակցությունը և ընդդիմադիր ուժերը, և միասին կորոշենք, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ»:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment