Քաղաքականություն
17.06.2026 | 16:48
Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրովանիի ռազմաբազայում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2026» համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունների բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները։
Ադրբեջանի Պն-ն հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը, ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցիչները և մասնակից պետությունների բարձրաստիճան հյուրեր։
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողներն ընդգծել ենե նման վարժանքների կարևորությունը համատեղ գործողությունների պլանավորման և կողմերի միջև փորձի փոխանակման գործում։
Նշվել է, որ այս զորավարժությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը, հատուկ նշանակություն ունեն ստորաբաժանումների մարտական պատրաստության կարողությունների ընդլայնման առումով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի