Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննարկում է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունը, Դավիթ Ղազինյանը իր պաշտպանական թիմից փաստաբան Արշակ Վարդանյանի հետ գնաց Հակակոռուպցիոն կոմիտե:
Լրագրողների հարցին՝ ինչու եք գնում, միգուցե ԿԸՀ-ն անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն չի՞ տալիս, Ղազինյանն այսպես արձագանքեց. «Ինչո՞ւ թույլ տանք իրենց շոուն իրականացնեն: Դե ես համեստաբար կսպասեմ այնտեղ, որ չընդունեն, հո դռները չեմ ջարդի, ներս մտնեմ: Ես լավատես եմ, որը բարին է, Աստված կատարում է: Ես շատ լավատես ու ուրախ եմ, որ այս իշխանությունների վիճակն այնքան վատ է, որ դիմում են այսպիսի մեթոդների: Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովում մի արտահայտություն եմ արել, ասացի՝ մի քանի օր առաջ ինչ արեցիք, իմ գործը դրա համեմատ մանրուք է; Եթե կարողացաք 58.000 ձայն գողանալ, մեկից տալ մյուսին, ես ո՞վ եմ, որ ինձ վերաբերող հարցը չբավարարեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: