Միքայել Սրբազանի գործով դատական նիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ դատավճռի դեմ ներկայացված բողոքների քննությունը:

Բողոքներ են ներկայացրել ինչպես պաշտպանության, այնպես էլ մեղադրանքի կողմերը։ Պաշտպանական կողմը պահանջում է չեղարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացման դատական ակտ կայացնել՝ ճանաչելով ու հռչակելով սրբազանի անմեղությունը։ Իսկ մեղադրանքի կողմը պահանջում է մասնակիորեն չեղարկել դատական ակտը և հոգևորականին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Հիշեցնենք, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

News.am

Leave a comment