Հայաստանում ավարտվեց համայնքները «սովետական մոդելով» խոշորացնելու գործընթացը

Հայաստանում ավարտվեց համայնքների խոշորացման գործընթացը։ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 համայնքներ կմիավորվեն 3-ի մեջ:

Նոր համայնքներն իրենց սահմաններով ընդհանուր առմամբ համապատասխանում են ՀԽՍՀ Ստեփանավանի, Եղեգնաձորի և Գորիսի շրջաններին:

Լոռու մարզում կմիավորվեն արդեն իսկ խոշորացված Լոռի Բերդ, Գյուլագարակ և Ստեփանավան համայնքները՝ ձևավորելով Ստեփանավան համայնքը, որի մեջ կմտնի 20 բնակավայր։ Սյունիքի մարզում կմիավորվեն Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս համայնքը՝ 28 բնակավայրով։ Վայոց Ձորի մարզում կմիավորվեն Եղեգնաձոր, Եղեգիս և Արենի համայնքները։ Եղեգնաձոր համայնքի մեջ կմտնի 32 բնակավայր։

Միավորման այս փուլի ավարտից հետո Հայաստանում կլինի 64 համայնք։ Կշարունակեն մնալ 7 չխոշորացված համայնք՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, կառավարությունը չի նախատեսում միավորել այդ համայնքները, որպեսզի լրացուցիչ պայմաններ ստեղծեն ազգային մշակույթների պահպանման և զարգացման համար:

Sputnik Արմենիա

Leave a comment