«Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ»․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»…

Source

Leave a comment