DeepSeek-ը դարձել է Չինաստանի ամենաթանկարժեք ԱԲ ստարտափը

Չինական DeepSeek ընկերությունը ֆինանսավորման առաջին փուլի արդյունքներով ներդրողների կողմից գնահատվել է ավելի քան 50 միլիարդ դոլար, ինչի շնորհիվ դարձել է երկրի ամենաթանկարժեք ԱԲ ստարտափը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ առաջին ներդրումային փուլի ընթացքում DeepSeek-ը ներգրավել է ավելի քան 7.4 միլիարդ դոլար։ Այդ գումարից մոտ 3 միլիարդ դոլարը ներդրել է ընկերության հիմնադիրը։

Ֆինանսավորման փուլին մասնակցել են նաև Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական կոնգլոմերատներից մեկը՝ Tencent-ը՝ մոտ 1.5 միլիարդ դոլար, արհեստական բանականության ոլորտի ազգային ներդրումային հիմնադրամը՝ 150 միլիոն դոլար, մարտկոցների արտադրող Contemporary Amperex Technology-ն՝ 740 միլիոն դոլար, ինչպես նաև JD.com, NetEase, IDG Capital և Monolith Management ներդրումային ընկերությունները:

Թերթի տվյալներով՝ բոլոր ներդրողները, բացառությամբ Արհեստական բանականության ազգային ներդրումային հիմնադրամի, միջոցները փոխանցել են ոչ թե անմիջապես DeepSeek-ին, այլ դրա հիմնադրի՝ Լյան Վենֆենի ղեկավարած առևտրային կազմակերպությանը։ Նման ֆինանսավորման կառուցվածքը թույլ է տվել նրան պահպանել վերահսկողությունը DeepSeek-ի նկատմամբ։

Լյան Վենֆենը ներդրողներին հայտնել է, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են արհեստական բանականության ոլորտում հետագա հետազոտություններին և մշակումներին։ WSJ-ի փոխանցմամբ՝ խոսքն այնպիսի AI համակարգերի ստեղծման մասին է, որոնք ապագայում կարող են գերազանցել մարդկային մտածողության հնարավորությունները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment