Դավիթ Ղազինյանին վերաբերող քրեական վարույթը հիմնավորվածության տեսանկյունից «զրոյական մակարդակի» է. Վարդևանյան (Տեսանյութ)

Քրեական վարույթի հիմնավորվածության տեսանկյունից «զրոյական մակարդակի» իրավիճակի մասին է խոսքը. ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազինյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն այսպիսի գնահատական տվեց Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

«Փաստն այն է, որ Դավիթ Ղազինյանի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է Ղազինյանի մասին։ Ի՞նչ իրավական հիմնավորվածության մասին է խոսքը»,- ասաց Վարդևանյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը։

Նա աբսուրդ որակեց այն, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն վերագրում է Դավիթ Ղազինյանին։

Բացի այդ, Վարդևանյանն ասաց՝ չի հիշում դեպք, երբ քննչական մարմինը հանրայնացնի նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն, ինչպես, ըստ նրա, արել է ՀԿԿ-ն։

Leave a comment