https://arm.sputniknews.ru/20260617/hhum-hajrutjan-ardzakurdic-ogtvelu-makardaky-bavakanin-catsr-e-11-e-hetazvotutjun-103575525.html
ՀՀ–ում հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը բավականին ցածր է` 11% է. հետազոտություն
ՀՀ–ում հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը բավականին ցածր է` 11% է. հետազոտություն
Sputnik Արմենիա
Հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T12:49+0400
2026-06-17T12:49+0400
2026-06-17T12:50+0400
հայր
հայաստան
արձակուրդ
նորածին
մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/01/80086410_0:0:1600:901_1920x0_80_0_0_7f555422fca0fdd2bc74e6cfc97937c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ 4 մարզում ավելի քան 380 աշխատող հայրիկի շրջանում հետազոտություններ են անցկացվել` պարզելու, թե ինչպիսին է երկրում հայրության արձակուրդից օգտվելու տարածվածությունն ու ինչ խնդիրներ կան դրա վերաբերյալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեն Մկրտչյանը։Նշենք, որ 2020 թվականից ի վեր ՀՀ–ում հայրերը երեխայի ծնվելուց հետո իրավունք ունեն 5 աշխատանքային օր վարձատրվող արձակուրդ վերցնել։Նրա խոսքով` հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։Ըստ փորձագետի` հայրության արձակուրդից անձինք չեն օգտվել նաև այն պատճառով, որ երեխայի խնամքով արդեն իսկ զբաղվող եղել է, օրինակ` տատիկները։ Հաճախ նաև հարցվածներն ասել են, որ երեխային խնամելը կնոջ պատասխանատվությունն է, ոչ թե տղամարդու։ Խնդիրն ավելի շատ տեսնում են գյուղական համայնքներում հայկական մտածելակերպի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/01/80086410_0:0:1424:1067_1920x0_80_0_0_064b2152ec47b495daf0355958a6477e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայր, հայաստան, արձակուրդ, նորածին, մարզ
հայր, հայաստան, արձակուրդ, նորածին, մարզ
12:49 17.06.2026 (Թարմացված է: 12:50 17.06.2026)
Բաժանորդագրվել
Հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ 4 մարզում ավելի քան 380 աշխատող հայրիկի շրջանում հետազոտություններ են անցկացվել` պարզելու, թե ինչպիսին է երկրում հայրության արձակուրդից օգտվելու տարածվածությունն ու ինչ խնդիրներ կան դրա վերաբերյալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեն Մկրտչյանը։
Նշենք, որ 2020 թվականից ի վեր ՀՀ–ում հայրերը երեխայի ծնվելուց հետո իրավունք ունեն 5 աշխատանքային օր վարձատրվող արձակուրդ վերցնել։
«Հետազոտությունները սկսել ենք իրականացնել 2026 թվականի մարտ ամսին։ ՀՀ 4 մարզում է իրականացվել հետազոտությունը` Շիրակում, Լոռիում, Արագածոտնում և Տավուշում։ Հետազոտության հիմնական նպատակն է եղել գնահատել, թե որքանով են մարդիկ տեղյակ հայրության արձակուրդի, դրանից օգտվելու գործնների մասին։ Հետազոտությունն արվել է 384 աշխատող հայրիկի շրջանում։ Այս ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը մնում է բավականին ցածր` 11 %»,– նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։
Ըստ փորձագետի` հայրության արձակուրդից անձինք չեն օգտվել նաև այն պատճառով, որ երեխայի խնամքով արդեն իսկ զբաղվող եղել է, օրինակ` տատիկները։ Հաճախ նաև հարցվածներն ասել են, որ երեխային խնամելը կնոջ պատասխանատվությունն է, ոչ թե տղամարդու։ Խնդիրն ավելի շատ տեսնում են գյուղական համայնքներում հայկական մտածելակերպի մեջ։