Քաղաքականություն
17.06.2026 | 12:11
Ռուսաստանը հունիսի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 119 անօդաչու թռչող սարք է արձակել, խոցվել է դրանցից 97-ը։ Այս մասին հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։
Զապորոժիեում հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։ Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ ռուսական ուժերը հինգ հարված են հասցրել, որոնք հարվածել են քաղաքացիական շենքերին։
«Դրանք բնակելի շենքեր էին, գրասենյակային կենտրոն և ուսումնական օբյեկտներ՝ վայրեր, որոնք կապ չունեն ռազմական ենթակառուցվածքների հետ»,- գրել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ գրասենյակային կենտրոնն ամբողջությամբ այրվել է, իսկ Զապորոժիեի ազգային համալսարանի ճակատային մասը վնասվել է՝ կոտրվել են պատուհաններն ու դռները։ Վնասվել են նաև հինգ բազմահարկ շենքեր և չորս մասնավոր տներ։
Սումիի մարզի ձիասպորտի դպրոցի ախոռներն են վնասվել։ Ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ դպրոցի անձնակազմը չի տուժել, բայց ձիերը սպանվել են։
«Ռուսները դիտավորյալ հարված են հասցրել քաղաքացիական օբյեկտին, որտեղ երեխաները՝ դպրոցի աշակերտները, ամեն օր մարզվում էին»,- գրել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի