Դանկվերտ․ ՀՀ-ից ՌԴ որոշ ապրանքների սահմանափակումների պատճառը բացառապես խախտումներն են

Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ, դրանց պատճառները քաղաքական չեն. «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ», – ասել է Դանկվերտը։

Նա ընդգծել է` խնդիրը որակի արդյունավետ վերահսկողության բացակայությունն է. արտադրության և առաքման միջև գործնականում ներքին կարգավորում չկա։

«Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է»։

Sputnik Արմենիա

Leave a comment