Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին



Իրավունք





Դատարանը փոխել է 18 արդարների գործով գալիք նիստի ժամը, այն տեղի կսկսվի ժամը 14:30-ից:

Այս նիստին կրկին հետազոտվելու են «ապացույցները»: Մինչ այս պահը մեղադրող կողմը դատարանում ներկայացրել է.

– Որսորդմիության անդամ հանդիսացող 3 անձանց բնակարանից «հայտնաբերված» և մեղադրանքի հետ կապ չունեցող որսորդական օրինական զենքերն ու փամփուշտները,

– Գնդապետ Իսրայելյանի տնից «հայտնաբերված», պետության կողմից որպես պարգև ստացած և մեղադրանքի հետ կապ չունեցող ատրճանակն ու փամփուշտները,

–       Արսեն Ղազարյանի երեխաների կողմից փողոցից գտած և հավաքած աղբը` կրակած պարկուճները:

Մեղադրողները չեն ներկայացնում, թե

  1. Ինչպե՞ս պետք է այդ զենքերն օգտագործվեին,
  2. Որտե՞ղ պետք է այդ զենքերն օգտագործվեին և
  3. Ո՞վ պետք է դրանք օգտագործեր:

Գործի մեկ չկա գեթ մեկ գաղտնալսում, որտեղ որևէ խոսք կա այդ զենքերի մասին, որևէ մեկի այդ զենքերն օգտագործելու հանձնարարություն չի տրվել:

Բացի այդ, զենքերը չեն պահվել թաքստոցներում, այլ օրենքով սահմանված կարգով պահվել են սեփականատերերի բնակարաններում:

Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին, ժամը 14:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1): 




Leave a comment