https://arm.sputniknews.ru/20260617/ehn-hajastani-hamar-arevtrajin-ajakcutjan-shtap-patet-e-patrastum-financial-times-103570558.html
ԵՀ–ն Հայաստանի համար առևտրային աջակցության շտապ փաթեթ է պատրաստում. «Financial Times»
ԵՀ–ն Հայաստանի համար առևտրային աջակցության շտապ փաթեթ է պատրաստում. «Financial Times»
Sputnik Արմենիա
Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ հարցեր են առաջացնում ԵՄ–ի ներսում։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T09:48+0400
2026-06-17T09:48+0400
2026-06-17T09:53+0400
հայաստան
եվրամիություն
ապրանք
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916603_0:240:2560:1680_1920x0_80_0_0_2f16ec752030e060114a509a3b65ce1d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը շտապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտուրը մեծացնելու համար՝ կապված ՌԴ մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների հետ։ Այս մասին գրում է «Financial Times»–ը` հղում անելով իր աղբյուրին։Ըստ թերթի` Բրյուսելը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտահանման մաքսատուրքերը։Թերթը նշում է, որ դա վերաբերում է առաջին հերթին կոնյակին՝ ՀՀ–ից արտահանվող հիմնական ապրանքներից մեկին՝ հաշվի առնելով կոնյակի արտադրության կարևորությունը Ֆրանսիայի համար։ Մեկ այլ խնդիր է նաև դեպի ծով ելք չունեցող երկրից Թուրքիայի կամ Վրաստանի միջոցով փչացող ապրանքների տեղափոխման դժվարությունը։Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։Մինչ այդ Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։ՀՀ–ից ՌԴ որոշ ապրանքների սահմանափակումների պատճառը բացառապես խախտումներն են. Դանկվերտ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916603_0:0:2560:1920_1920x0_80_0_0_82c3475a0a94c05407d7b3063ccaf93e.jpg.webp
հայաստան, եվրամիություն, ապրանք, առևտուր
հայաստան, եվրամիություն, ապրանք, առևտուր
Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ հարցեր են առաջացնում ԵՄ–ի ներսում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը շտապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտուրը մեծացնելու համար՝ կապված ՌԴ մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների հետ։ Այս մասին գրում է «Financial Times»–ը` հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի` Բրյուսելը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտահանման մաքսատուրքերը։
«Միջոցառումները, որոնք պետք է հաստատվեն ԵՄ անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի կողմից, կընդգրկեն ապրանքների մոտ 20 կատեգորիաների մեծ մասը, որոնց արժեքը տարեկան կազմում է մոտ 420 մլն եվրո: Բայց միևնույն ժամանակ Հայաստանի մի շարք արտահանվող ապրանքներ խնդիրներ են ստեղծում ԵՄ պաշտոնյաների համար»,– գրում է պարբերականը։
Թերթը նշում է, որ դա վերաբերում է առաջին հերթին կոնյակին՝ ՀՀ–ից արտահանվող հիմնական ապրանքներից մեկին՝ հաշվի առնելով կոնյակի արտադրության կարևորությունը Ֆրանսիայի համար։ Մեկ այլ խնդիր է նաև դեպի ծով ելք չունեցող երկրից Թուրքիայի կամ Վրաստանի միջոցով փչացող ապրանքների տեղափոխման դժվարությունը։