ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության արդյունքում իտալական հեղինակավոր Italia a Tavola հարթակը հրապարակել է հոդված Հայաստանի մասին, որպես աճող զբոսաշրջային ուղղություն։
🏛️ Միջնադարյան վանքերից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունից մինչև Տրանսկովկասյան արշավային ուղիներ՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն։
✈️ Զբոսաշրջային հոսքերի աճը, ըստ հոդվածի, պայմանավորված է Երևան ուղիղ ավիաչվերթների ընդլայնմամբ և Հայաստանի բազմազան զբոսաշրջային առաջարկներով՝ մշակույթից և բնությունից մինչև արկածային և գինու զբոսաշրջություն։
📖 Ամբողջական հոդվածն` այստեղ:
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: