«Ազատություն». «Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին»,-այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի խոշորագույն ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին։
«Իրերը հարկավոր է կոչել իրենց անունով։ Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանական միջանցքն է։ Երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի», – ասել է Բահչելին՝ դիմելով իր կուսակցության պատգամավորներին։
Թուրք ազգայնականների առաջնորդը նաև կոչ է արել պաշտոնական Երևանին չխոչընդոտել ծրագրի իրագործմանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: