Քանաքեռավանում բեռնատարը բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին

Քանաքեռավանում բեռնատարը բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ղ․-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և գազատար խողովակներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով պարիսպը մասամբ փլուզվել է, գազատար խողովակները՝ վնասվել, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a comment