Մոսկվայում հարգել են լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը

https://arm.sputniknews.ru/20260616/mvoskvajum-hargel-en-legendar-tsanrvord-juri-vardanjani-hishataky-103568626.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103565953_0:153:960:873_1920x0_80_0_0_3404b55614f922e8eb78bb4005014414.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յուրի վարդանյան, մոսկվա, ծանրորդ, չեմպիոն

յուրի վարդանյան, մոսկվա, ծանրորդ, չեմպիոն

Բաժանորդագրվել

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է Յուրի Վարդանյանի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզական փառքի ծառուղում հարգել են աշխարհի 43-ակի ռեկորդակիր, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

«Հունիսի 16-ին ԲԿՄԱ-ի մարզական փառքի ծառուղում անցկացվել է հիշատակի արարողություն՝ նվիրված անվանի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն (1980), աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանի ծննդյան 70-ամյակին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անվանի մարզիկի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ակցիային մասնակցել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ։
Միջոցառումը բացել է ԲԿՄԱ-ի պետի ռազմաքաղաքական աշխատանքների գծով տեղակալ, բիաթլոնի օլիմպիական կրկնակի չեմպիոն, գնդապետ Սվետլանա Իշմուրատովան։

«Հերթական անգամ մենք հիշում ենք Բանակի ակումբի լեգենդներին։ ԲԿՄԱ-ին փառք են բերում հենց այնպիսի ականավոր մարդիկ, ինչպիսին Յուրի Վարդանյանն է։ Դժվար է պատկերացնել՝ աշխարհի քառասուներեք ռեկորդ։ Ուղեղի մեջ չի տեղավորվում։ Նա 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, 5 անգամ՝ Եվրոպայի, 4 անգամ՝ ԽՍՀՄ-ի, նվաճել է 113 ոսկե մեդալ։ 21 տարեկանում դարձել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ Եվ այս ամենը՝ մեկ մարդ։ Մարդ, որը փառք բերեց մեր երկրին»,-ասել է նա։

Արա Աբրահամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին և ԲԿՄԱ-ի ղեկավարությանը՝ միջոցառումը կազմակերպելու համար։ Խոսելով մեծ մարզիկի մասին՝ ՌՀՄ ղեկավարը նշել է, որ Յուրի Վարդանյանը ընդօրինակման արժանի կերպար է, իսկ նրա հաջողությունները շատ-շատերին են ոգեշնչել։

«Խորհրդային Միության, Հայաստանի և սպորտի աշխարհի հպարտությունն է։ Նրանից օրինակ են վերցնում, նրա հաջողությունները ոգեշնչում էին բոլորին։ Շատ պատանիներ և նույնիսկ աղջիկներ գնացին նրա հետքերով, դարձան ծանրորդներ, և Հայաստանն այսօր հպարտանում է նրանց հաջողություններով։ Վստահ եմ, որ Յուրիկ Վարդանյանի հոգին այսօր ցնծում է՝ տեսնելով, թե որքան արժանապատիվ են այստեղ՝ Մոսկվայում, հիշում իրեն և մեծարում հաղթողի նրա մեծ ուղին։ Մի մարդու, որն ապացուցեց, որ մարդկային հնարավորությունների սահմանները շատ ավելի լայն են, քան թվում է»,-ասել է Աբրահամյանը։

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է ԲԿՄԱ-ի մարզական փառքի ծառուղում Յուրի Վարդանյանի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելով։ Կիսանդրին տեղադրված է այնպիսի անվանի բանակային մարզիկների արձանների կողքին, ինչպիսիք են Վիկտոր Տիխոնովը, Վլադիմիր Սալնիկովը, Վլադիսլավ Տրետյակը և այլք։

Հիշեցնենք, որ Յուրի Նորայրի Վարդանյանը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ 63 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ամիսներին նա բուժում էր ստանում ԱՄՆ-ում։ Լեգենդար մարզիկին հուղարկավորել են Երևանում՝ Կոմիտասի անվան պանթեոնում։

Leave a comment