«Արարատ» թենիսի ակումբը հայտնում է, որ ակումբի գործունեությունը կասեցված է անորոշ ժամկետով:
Ճարտարապետ և նկարիչ Կարեն Դոլուխանյանը, որը Օղակաձև այգու պատմական թենիսի կորտերի ակտիվ պաշտպան է, ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
Մի քիչ առաջ դիմեցի պաշտոնական նամակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արարատ» թենիսի կորտերը փակելու փաստի հետ կապված և հազարավոր մարդկանց Երևանի կենտրոնում թենիսով զբաղվելիս հնարավորությունից զրկելու հետ կապված։
Եթե անգամ կան իրավաբանական հարցեր՝ ի՞նչ կապ ունեն թենիսի սիրահար երեխաները և մեծերը այդ խնդիրների հետ: Եվ ինչո՞ւ նրանք դրա պատճառով պետք է զրկվեն իրենց սիրելի զբաղմունքից անորոշ ժամանակով։
Օրինակ, եթե վաղը Կոմիտասի անվան հրաշալի Կամերային երաժշտության տունն ինչ-որ իրավաբանական կամ այլ հարցեր ունենա, ուրեմն մարդիկ պետք է զրկվե՞ն երաժշտություն լսելու հնարավորությունից:
Հույս ունեմ, որ կստանամ պատասխան և մեր քաղաքի հպարտության և սպորտային մշակութային վայրերից ամենակարևորներից մեկը կշարունակի գործել»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: