6 ամիսը շատ քիչ ժամկետ է ՀՀ քաղաքացուն զրկելու ընտրական իրավունքից, կամ ժամկետը պետք է լինի 4-5 տարի կամ այս օրենքը չպետք է ընդունվի. Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը որոշել է օրենք ընդունել և սահմանել ընտրական ցենզ, որի համաձայն, եթե ՀՀ քաղաքացին վերջին վեց ամիսը բացակայել է երկրից, ապա չի կարող իրացնել իր ընտրական իրավունքը:

Այսինքն, եթե այնպես է ստացվել, որ դուք ընտրությունից վեց ամիս առաջ եղել եք արտասահմնաում ուսման, գործուղման, հանգստի, առողջական, վերապատրաստման կամ այլ նպատակներով, ուրեմն կզրկվեք ընտրելու իրավունքից:

Այսպիսի ժամկետով ցենզ սահմանելը խախտելու է նաև արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը: Խոսքը գնում է նրանց մասին, ովքեր իրենց ընտանիքը թողել են Հայաստանում և կարիքից ելնելով մեկնել են արտագնա աշխատանքի:

Վեց ամիսը շատ քիչ ժամկետ է ՀՀ քաղաքացուն զրկելու իր սահմանադրական ընտրական իրավունքից:

Կամ այդ ժամկետը պետք է լինի 4-5 տարի կամ այս օրենքը չպիտի ընդունվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment