Գոհ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացից․ Ֆիդան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք գոհ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացից։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այս գործընթացի շրջանակում ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում փաստացի հաստատված խաղաղությունն արդեն սկսում է գործնականորեն իրականություն դառնալ։

Նախարարը շեշտել է, որ տևական խաղաղությունը կդառնա տարածաշրջանային կայունության երաշխիքը։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպումները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի երկրների համար։

Leave a comment