Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

Դիմում է ներկայացվել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով


ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:


Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրանը։ 


Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել նրան լքել ՀՀ տարածքը։


 


Leave a comment