Պուտինի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան մինչև ձմռան սկսվելը, հակառակ դեպքում Ռուսաստանին սպասվում է «դժվար ձմեռ»։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք նման խաղեր չենք խաղում, մեզ երրորդ երկիր է պետք՝ դա Ռուսաստանը կամ Ուկրաինան չէ»,- ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով Մոսկվայում հանդիպում անցկացնելու Ռուսաստանի առաջարկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել Ֆրանսիայում ընթացող G7 (Յոթնյակի) գագաթնաժողովի շրջանակում։
Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հիմա զբաղված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով, որից հետո կկենտրոնանա Ուկրաինայի խնդրի վրա։