Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մեկնարկել են թենիսի Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումները։

Հայաստանի հավաքականը պայքարը սկսել է Անդորրայի դեմ հանդիպումով ու հաղթել 3:0 հաշվով։

Մենախաղում հաղթել են Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը։ Զուգախաղում հաղթանակի է հասել Ավետիք Ղազարյան – Սամվել Աղայան զույգը։

Հայ թենիսիստները կմրցեն նաև Սան Մարինոյի (հունիսի 17), Իսլանդիայի (հունիսի 18), Ալբանիայի (հունիսի 19) և Մալթայի (հունիսի 20) հավաքականների հետ։ Մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցակարգով, մասնակից բոլոր թիմերը մրցելու են իրար հետ։

Leave a comment