«Ազատություն». Օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, երեկ էլ եռօրյա բանտարկությունից ազատ արձակված ռուս մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին հնարավորություն է ստացել հեռանալ Հայաստանից, նա արդեն Թել Ավիվում է։
Փաստաբան Վաչե Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գլխավոր դատախազությունը բավարարել է իր միջնորդությունը՝ թույլատրելով Պուտինի ռեժիմի քննադատ գիտնականին անարգել հեռանալ Հայաստանից։
«Սովորաբար այլ երկրի կողմից հետախուզվողը հնարավորություն չի ունենում լքել Հայաստանը, քանի դեռ նրա անվան դիմաց նշված է «հետախուզում» բառը, բայց անհատական դեպքերում դա հնարավոր է դառնում, երբ Հայաստանի դատախազությունը բավարարում է փաստաբանի միջնորդությունը»,- ասաց փաստաբանը։
Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը հետախուզում է 2025-ից, նրան մեղադրում է ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: