Խերսոնի մարզում Ուկրաինայի զինուժի հարվածներից բենզալցակայան և գազատար է վնասվել

https://arm.sputniknews.ru/20260616/khersvoni-marzum-ukrainaji-zinuzhi-harvatsneric-benzalcakajan-ev-gazatar-e-vnasvel-103551906.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84611191_0:46:960:766_1920x0_80_0_0_b44bd0621243b13105e047793f71f200.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, գազատար, խերսոն, բենզալցակայան

ուկրաինա, գազատար, խերսոն, բենզալցակայան

Բաժանորդագրվել

Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը Խերսոնի մարզում հարվածել է բենզալցակայանի և գազատարի։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Վերխնի Ռոգաչիկում վնասվել է բենզալցակայանի տարածքում գտնվող շենքը։ Կախովկայում վնասվել է ցածր ճնշման գազատարը, գազամատակարարումը չի խափանվել։ Միրնիում հրկիզվել է բեռնատար ավտոմեքենա և չոր խոտ։ Միխայլովկայում ԱԹՍ-ից զինամթերք նետելուց հետո էլեկտրական ենթակայան է հրդեհվել», – «Մաքս» հարթակում գրել է Սալդոն։

Նրա խոսքով՝ մարզի տարածքում մեկ օրում գրանցվել է 7 հրետակոծություն և ԱԹՍ-ի 138 հարված, այդ թվում՝ Ալյոշկի, Գոլայա Պրիստան, Կալանչակ, Ռադենսկ, Չապլինկա քաղաքներում և ավաններում:

Ավելի վաղ Սալդոն հայտնել էր, որ Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս մեկը վիրավորվել է:

Մարզպետի խոսքով՝ Կոստոգրիզովոյում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, իսկ Մալայա Լեպետիխայում վիրավորվել է 1947 թվականին ծնված մի տղամարդ, որին ականապայթյունային և բեկորային վնասվածքներով հոսպիտալացրել են։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment