Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում հունիսի 15-ից 26-ին անցկացվոմ է շախմատի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Երկրորդ խաղափուլը կկայանա հունիսի 16-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Leave a comment