Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

***

Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։

Ուսումնասիրվում են Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի մոդելնելները, որի ընտրության հարցում Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի։ 

Փետրվարի 3-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։

Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։

The post Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին appeared first on CIVILNET.

Leave a comment