Իրանը Կատարի հետ էլեկտրաէներգիայի փոխանակում է սկսում

Իրանը սկսում է էլեկտրաէներգիայի փոխանակում Կատարի հետ, հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

«Իրանն այժմ էլեկտրաէներգիա է փոխանակում Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի Հանրապետության և Իրաքի հետ։ Նաև Կատարի հետ էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու նախագծի ուսումնասիրությունները վերջնական փուլում են», – ասել է նախարարը։

Նա նշել է, որ Իրանի էներգետիկայի նախարարության օրակարգում են նաև Պարսից ծոցի այլ երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Leave a comment