Մոսկվայում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Կապոտնայի նավթավերամշակման գործարանում: Տեղեկությունը հաստատել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ տուժածներ չկան։
Մայիսի կեսերին Կապոտնեի նավթավերամշակման գործարանն արդեն հարձակման էր ենթարկվել, և ըստ Reuters-ի աղբյուրների, դադարեցրել է աշխատանքը՝ անվտանգության նկատառումներով։
Բացի դրանից՝ մերձմոսկովյան Էլեկտրոստալում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում: Հայտնի չէ՝ հրդեհը կապվա՞ծ է արդյոք Մոսկվայի վրա դրոնների հարձակման հետ:
Դիտումների քանակ4