https://arm.sputniknews.ru/20260616/qp-n-patrastvum-e-khstacnel-yntrakasharqi-hamar-patizhy-103542517.html
ՔՊ-ն պատրաստվում է խստացնել ընտրակաշառքի համար պատիժը
ՔՊ-ն պատրաստվում է խստացնել ընտրակաշառքի համար պատիժը
Sputnik Արմենիա
Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանն ընտրակաշառք բաժանելու, իսկ ընդդիմությունն էլ իշխանությանը՝ վարչական ռեսուրսի կիրառման մեջ։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T12:44+0400
2026-06-16T12:44+0400
2026-06-16T12:44+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրակաշառք
վահագն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103542866_0:0:1263:710_1920x0_80_0_0_80df531c5885139eac6decd55d422921.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես կգա, որով կխստացվի ընտրակաշառք բաժանելու համար նախատեսված պատիժը։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էր միջնորդությամբ դիմել ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Նշվել էր, որ ամփոփել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, որոնք վերաբերում են ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։Հիշեցնենք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
2026
Լուրեր
am_HY
ՔՊ-ն պատրաստվում է խստացնել ընտրակաշառքի համար պատիժը
Sputnik Արմենիա
ՔՊ-ն պատրաստվում է խստացնել ընտրակաշառքի համար պատիժը
2026-06-16T12:44+0400
true
PT1M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103542866_120:0:1113:745_1920x0_80_0_0_88c8a8b995246848b679a9c9186837c9.jpg.webp
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրակաշառք, վահագն ալեքսանյան, видео
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրակաշառք, վահագն ալեքսանյան, видео
Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանն ընտրակաշառք բաժանելու, իսկ ընդդիմությունն էլ իշխանությանը՝ վարչական ռեսուրսի կիրառման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես կգա, որով կխստացվի ընտրակաշառք բաժանելու համար նախատեսված պատիժը։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։
«Քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից»,- հայտարարեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանը պնդում է, թե ընդդիմությունը ձայների բացարձակ մեծամասնությունը ստացել է ընտրակաշառքի շնորհիվ։ Լրագրողները դիտարկմանն ի պատասխան, որ ընդդիմադիր ուժերին, ընդհանուր առմամբ, շուրջ 500 հազար մարդ է ձայն տվել, ինչու՞ է վիրավորում բոլոր ընտրողներին, Ալեքսանյանը շարունակեց իր պնդումը։
Հիշեցնենք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։