https://arm.sputniknews.ru/20260616/vor-yntaniqnery-kogtven-anapahvovutjan-gnahatman-nvor-hamakargic-parzabanum-e-pashtvonjan-103541807.html
Ո՞ր ընտանիքները կօգտվեն անապահովության գնահատման նոր համակարգից. պարզաբանում է պաշտոնյան
Ո՞ր ընտանիքները կօգտվեն անապահովության գնահատման նոր համակարգից. պարզաբանում է պաշտոնյան
Sputnik Արմենիա
Պիլոտային ծրագրի ժամանակ որոշ խնդիրներ են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ փոփոխություններ են առաջարկվել։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T12:19+0400
2026-06-16T12:19+0400
2026-06-16T12:30+0400
նպաստ
ընտանիք
բազմազավակ ընտանիք
վարկ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67251381_0:85:1600:985_1920x0_80_0_0_c738ca47ab0e7009dcf4c985269dbca6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Անապահովության գնահատման նոր համակարգից օգտվելու համար տարբեր փոփոխություններ են արվել, որպեսզի մի շարք ընտանիքների վրա բացառող գործոնները չազդեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով անապահովության գնահատման նոր համակարգը։Նշենք, որ համակարգն ամբողջությամբ ներդրվելու է հանրապետությունում հուլիսի 1-ից։ Այն փոխարինելու է ընտանեկան նպաստների այսօր գործող համակարգին։ Նոր համակարգի ներդրման մասին խոսակցությունները սկսվել են 2024 թվականից, բայց կառավարության որոշումն ընդունվել է 2025 թվականին։ Մինչ օրս, որպես պիլոտային ծրագիր, այն իրականացվել է 2 մարզում` Կոտայքում և Սյունիքում։Նա ընդգծեց` հիմնական գործոնը, որի պատճառով մի շարք ընտանիքներ դուրս էին մնում` վարկային պարտավորությունները ժամանակին չմարելն էր ու այն, որ երաշխավոր էին հանդիսանում այնպիսի անձի, որն իր վարկային պարտավորությունը չէր մարել։Այժմ հաշվի է առնվում վարկի վաղեմության ժամկետը, ինչպես նաև հստակ նշված է այն, թե որքան ժամանակ պետք է մարումներ չլինեն, որ բացառող գործոն չլինի։Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կրթությանը։ Նախկինում 18-22 տարեկանների համար եկամուտ չէր վերագրվում, իսկ այժմ տարիքային սահմանափակումը հանվել է։ Այսինքն` անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն ու այս պահին կրթության փուլում է, ապա նրան եկամուտ չի վերագրվում։
2026
Լուրեր
am_HY
Հուլիսի 1–ից Հայաստանում կգործի անապահովության գնահատման նոր համակարգը. այն փոխարինելու է ընտանեկան նպաստների համակարգին
Sputnik Արմենիա
Հուլիսի 1–ից Հայաստանում կգործի անապահովության գնահատման նոր համակարգը. այն փոխարինելու է ընտանեկան նպաստների համակարգին
2026-06-16T12:19+0400
true
PT1M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67251381_89:0:1513:1068_1920x0_80_0_0_c155043ca62a7f99b59fc8907919c27b.jpg.webp
նպաստ, ընտանիք, բազմազավակ ընտանիք, վարկ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, видео
նպաստ, ընտանիք, բազմազավակ ընտանիք, վարկ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, видео
Պիլոտային ծրագրի ժամանակ որոշ խնդիրներ են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ փոփոխություններ են առաջարկվել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Անապահովության գնահատման նոր համակարգից օգտվելու համար տարբեր փոփոխություններ են արվել, որպեսզի մի շարք ընտանիքների վրա բացառող գործոնները չազդեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով անապահովության գնահատման նոր համակարգը։
Նշենք, որ համակարգն ամբողջությամբ ներդրվելու է հանրապետությունում հուլիսի 1-ից։ Այն փոխարինելու է ընտանեկան նպաստների այսօր գործող համակարգին։ Նոր համակարգի ներդրման մասին խոսակցությունները սկսվել են 2024 թվականից, բայց կառավարության որոշումն ընդունվել է 2025 թվականին։ Մինչ օրս, որպես պիլոտային ծրագիր, այն իրականացվել է 2 մարզում` Կոտայքում և Սյունիքում։
«Մենք այժմ կառավարությանը փոփոխություններ ենք առաջարկել, որոնք հիմնված են պիլոտային ծրագրի ընթացքում վեր հանված խնդիրների և տեխնիկական բացերի վրա։ Պիլոտային ծրագրի ժամանակ կային որոշ բացառող գործոններ, ինչի արդյունքում նպաստի կարիք ունեցող ընտանիքները դուրս էին մնացել ապահովության գնահատման համակարգից, այժմ այդ բացառող գործոնները չեն լինի, և այդ ընտանիքներն էլ անապահովության նպաստ կստանան։ Ամեն ամիս թվային համակարգը կգնահատի իրավիճակը»,– նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց` հիմնական գործոնը, որի պատճառով մի շարք ընտանիքներ դուրս էին մնում` վարկային պարտավորությունները ժամանակին չմարելն էր ու այն, որ երաշխավոր էին հանդիսանում այնպիսի անձի, որն իր վարկային պարտավորությունը չէր մարել։
Այժմ հաշվի է առնվում վարկի վաղեմության ժամկետը, ինչպես նաև հստակ նշված է այն, թե որքան ժամանակ պետք է մարումներ չլինեն, որ բացառող գործոն չլինի։
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կրթությանը։ Նախկինում 18-22 տարեկանների համար եկամուտ չէր վերագրվում, իսկ այժմ տարիքային սահմանափակումը հանվել է։ Այսինքն` անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն ու այս պահին կրթության փուլում է, ապա նրան եկամուտ չի վերագրվում։