Յուրաքանչյուր պատարագի ժամանակ Վահանավանքի խորանից հնչում է աղոթք` արցախահայության, հայրենի հողի ու խաղաղության համար. «Հայացքն Արցախին»

Իրաքում ծնված, սակայն իր հոգևոր ծառայությունը Հայաստանի սրբավայրերից մեկի` Վահանավանքի հետ կապած Տեր Ավետիքը տարիներ շարունակ իր առաքելությունն է իրականացնում հավատքի, ազգային հիշողության ու աղոթքի միջոցով։ Նրա աղոթքներում առանձնահատուկ տեղ ունի Արցախը։

Յուրաքանչյուր պատարագի ժամանակ Վահանավանքի խորանից հնչում է աղոթք` արցախահայության, հայրենի հողի ու խաղաղության համար։

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Տեր Ավետիքի հոգևոր ծառայությանը, նրա մտորումներին, ինչպես նաև այն հավատքին, որը ուժ է տալիս շարունակել աղոթել Արցախի, արցախահայության ու հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment