Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան

Քաղաքականություն

15.06.2026 | 20:08

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին դարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցած ամենանշանակալի իրադարձությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների  փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը ադրբեջանցի լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը և հետագայում Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի պատրաստման գործընթացի մեկնարկը կարևոր նվաճում են երկու կողմերի համար։

«Սա իսկապես մեծ առաջընթաց և կարևոր ձեռքբերում է»,- ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացին աջակցելն Ադրբեջանում դիվանագիտական ​​առաքելության ընթացքում իր հիմնական առաջնահերթություններից մեկն է եղել։ Դեսպանը կարծիք է հայտնել, որ կայուն խաղաղության հասնելը բխում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից՝ բացելով լրացուցիչ հնարավորություններ Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրային կապերի զարգացման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment