ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին խաղում հաղթող չեղավ։

Բելգիայի և Եգիպտոսի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1։1։

Սիեթլում կայացած հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացեց Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Էմամ Աշուրը՝ աչքի ընկնելով Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո (տեսանյութ

Բելգիացիները հաշիվը հավասարեցրին 66-րդ րոպեին։ Սեփական դարպասը գրավեց եգիպտոսցի պաշտպան Մոհամեդ Հանին (տեսանյութ

G խմբի մյուս խաղում կմրցեն Իրանի ու Նոր Զելանդիայի հավաքականները։

ԱԱ-2026, առաջին տուր

G խումբ

Բելգիա – Եգիպտոս՝ 1։1

Մոհամեդ Հանի, 66 (ինքնագոլ) – Էմամ Աշուր, 19

Leave a comment