Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։
Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում՝ տեղադրելով լուսանկար ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Կոսը նշել է, որ հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ԵՄ Արտաքին գործերի խորհրդից առաջ, որտեղ անդամ պետությունների հետ կքննարկվի, թե ինչպես կարող է ԵՄ-ն շարունակել աջակցել Հայաստանին՝ ցույց տալով իր համերաշխությունը։
«Մենք կտրամադրենք ֆինանսական օգնություն և կօգնենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- շեշտել է Կոսը։