Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար

Քաղաքականություն

15.06.2026 | 22:13

Օսլոյի դատարանը Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի որդուն՝ Մարիուս Բորգ Հյոյբիին, դատապարտել է 4 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ն: Նա մեղավոր է ճանաչվել բռնաբարության և ընտանեկան բռնության երկու դրվագներով: Հյոյբին արդարացվել է բռնաբարության մյուս երկու դրվագներով, գրում է The Insider-ը։

Մեղադրյալը դատական ​​նիստին մասնակցել է տեսակապի միջոցով: Դատախազությունը պահանջել էր նրան յոթ տարի և յոթ ամիս ազատազրկման դատապարտել:

Մետտե-Մարիտը տառապում է թոքային ֆիբրոզով և վերջերս նրան թոքերի փոխպատվաստման համար սպասման ցուցակում են ներառել։ Հյոյբիի փաստաբանները բազմիցս խնդրել են նրան ազատ արձակել բանտից, որպեսզի նա կարողանա ժամանակ անցկացնել հիվանդ մոր հետ։

29-ամյա Մարիուսը Մետտե-Մարիտի որդին է, որը ծնվել է մինչև Նորվեգիայի թագաժառանգ Հոկոնի հետ նրա ամուսնանալը։ Հետևաբար, նա թագավորական ընտանիքի անդամ չէ։ 2025 թվականի օգոստոսին նրան մեղադրանք է առաջադրվել  բռնաբարության չորս դեպքի, ընտանեկան բռնության և կանանց գաղտնի նկարահանման համար։ Նա ընդունել է մեղքը միայն նախկին ընկերուհու նկատմամբ կատարված բռնության համար՝ հերքելով մյուս մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment