ՀՀ-ին կտրամադրեն ֆինանսական օգնություն և կհեշտացնեն առևտուրը ԵՄ հետ. ԱԳ նախարարների հանդիպումը


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, լսել շնորհավորանքներ ժողովրդավարական ընտրությունների առիթով: Նախարարը ներկայացրել է Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումները նախընտրական և հետընտրական շրջանում, ընդգծել՝ մեր քաղաքացիներն իրենց քվեարկությամբ վերահաստատեցին խաղաղության մեջ ապրելու կամքն ու եվրոպական հեռանկարների նկատմամբ ձգտումները։ Քննարկվել են Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ուղղությամբ հնարավոր քայլերը: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իքսում գրել է, որ կտրամադրեն ֆինանսական օգնություն և կօգնեն Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ: 


Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ3

Leave a comment