Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կբացվի հունիսի 19-ին․ Թրամփ

Հորմուզի նեղուցը մասամբ բաց է։ Այն ամբողջությամբ կբացվի հունիսի 19-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը նշել է, որ Վենսը հունիսի 19-ին կմասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրմանը։

«Մենք շատ լավ ենք շփվում Իրանի հետ։ Ես նեղված էի, որ մենք ստիպված էինք վերսկսել հարձակումը երկու գիշերվա ընթացքում։ Եվ ես մտածում էի երրորդի մասին, բայց մենք համաձայնության եկանք նախքան դա տեղի կունենար։ Մերձավոր Արևելքում շատ հիանալի բաներ են տեղի ունենալու։ Նավթի գները կտրուկ անկում են ապրում, իսկ ֆոնդային շուկան՝ բարձրանում։

Իրանը միջուկային զենք չի ունենա։ Նրանք լիովին համաձայնել են դրան։ Նրանք միջուկային զենք չեն ունենա, սա է ամբողջ իմաստը։ Նրանք, հավանաբար, կօգտագործեին դրանք, եթե ունենային»,- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու G7 գագաթնաժողովին։

Leave a comment