Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից առաջ կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ

Իրանի պատվիրակությունը Ժնևում ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից առաջ մտադիր է այցելել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Նախքան Ժնևում հանդիպման մեկնարկը՝ նախատեսվում են այցեր կատարել տարածաշրջանի որոշ երկրներ։ Այս շրջագայության մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի [բոլոր մանրամասների] համաձայնեցումից հետո»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղային հավելել է, որ [Միացյալ Նահանգների հետ] «փոխըմբռնման հուշագրի ստորագրման կարգի և մեխանիզմի» վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի «այսօր կամ վաղը»։

News.am

Leave a comment