ՌԴ–ն հաղթել է միջազգային արբիտրաժում. ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի հետ 10-ամյա դատավարության մասին

Բաժանորդագրվել

Միջազգային արբիտրաժը մերժել է Ղրիմի ջրատարածքում բնական պաշարների օգտագործման համար Ռուսաստանից որևէ «փոխհատուցում» և «ռազմատուգանք» ստանալու պահանջը, որը ներկայացրել էր Ուկրաինան։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հաագայի արբիտրաժը մերժել է Ուկրաինայի պահանջն առ այն, որ Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի` Ռուսաստանի կազմ մտնելու արդյունքում ամբողջ Ազովի ծովի նկատմամբ ՌԴ-ի ինքնիշխանության հռչակումը միջազգային իրավունքի խախտում ճանաչվի։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև Կերչի նեղուցում, Ազովի ծովում և Ղրիմի շուրջ Սև ծովի ջրերում առափնյա պետության իրավունքների վերաբերյալ արբիտրաժային դատավարությունում տարած հաղթանակին (դատական գործընթացը սկսվել էր 10 տարի առաջ)։

«Արբիտրաժը մերժել է Կիևի պահանջը՝ միջազգային իրավունքի խախտում (վեճի սրման տեսքով) ճանաչել Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հետևանքով Ռուսաստանի Դաշնության կողմից ողջ Ազովի ծովի նկատմամբ ինքնիշխանության հռչակումը։ Որոշման մեջ ոչինչ չի խոչընդոտում Ռուսաստանի Դաշնությանը իրականացնել իր ինքնիշխանությունը, ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը Ղրիմի թերակղզուն, Ազովի ծովին և Ազով-Կերչյան ջրատարածքին հարող ծովային տարածություններում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ միջազգային արբիտրաժը մերժել է Ղրիմի ջրատարածքում բնական պաշարների օգտագործման համար «փոխհատուցման» և «ռազմատուգանքի» հարցը։ ։

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ տապալվել է նաև Կերչի նեղուցը «միջազգային» հայտարարելու և ցանկացած պետության նավերի անցման իրավունք տալու Ուկրաինայի և Արևմուտքի երկրների փորձը։

Գերատեսչությունում ընդգծել են, որ պատմության մեջ առաջին անգամ իրավաբանորեն պարտադիր որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է Կերչի նեղուցի և Ազովի ծովի՝ որպես ներքին ջրերի կարգավիճակը, որոնք հանդիսանում են սուվերեն պետական տարածքի մաս։

Հաագայի արբիտրաժը մերժել է նաև Ղրիմի կամրջի ապամոնտաժման վերաբերյալ պահանջը։ Մերժվել են նաև Ուկրաինայի բոլոր մեղադրանքները Ղրիմի ջրատարածքում Ռուսաստանի կողմից բնապահպանական վնասի վերաբերյալ։

Leave a comment