ՌԴ-ի կողմից աճող ճնշում կա, պետք է աջակցենք ՀՀ-ին դիմակայելու համար․ Կայա Կալաս

«Հայաստանում նոր են ընտրություններ անցկացրել։ Մենք տեսնում ենք իրականում աճող ճնշում Ռուսաստանի կողմից, որպեսզի Հայաստանը փոխի իր ուղին։ Դրա համար մենք պետք է աջակցենք Հայաստանին դիմակայուն լինելու համար։ Այս պատճառով մենք նաև նախարարի հետ քննարկեցինք, թե ինչ կարող ենք ավելին անել, որ օգնենք Հայաստանին իրենց ճանապարհին»,- Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

Նա նաև հայտնեց, որ աշխատանքային օրը սկսել են Հայաստանի թեմայով նախաճաշով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․ Գ․ Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը ևս խոսեց Հայաստանին աջակցության մասին։ Նա մասնավորապես նշեց․ «Առաջին անգամ եմ մասնակցում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Օրակարգում կարևոր հարցեր ունեինք։ Արդեն քննարկել ենք ՀՀ ԱԳ նախարարի հետ ինչպես աջակցել Հայաստանին ԵՄ-ին ավելի մոտենալու ճանապարհին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment