Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը։ Արարատյան դաշտում աշնանացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացում, առաջացել են բանջարանոցայինների ծաղկաբույլերը։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է, կարտոֆիլի մոտ առաջացել են ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ յոթից իններորդ տերևները Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտղի ձևավորումը, առաջացել են ճակնդեղի ծիլերը։

Շաբաթվա ընթացքում դիտված տեղումների արդյունքում հողի խոնավության պաշարները նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են 10–12%-ով։ Հողի 20–40 սմ խորության շերտում խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 40–60%, իսկ հովտային շրջաններում՝ 25–40%։ Շաբաթվա ընթացքում լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասվել է գյուղատնտեսական մշակաբույսերը։

Leave a comment