Շատ մանրամասներ կան դեռ հստակեցնելու, բայց ԱՄՆ-ն ​​ունի «բոլոր խաղաքարտերը»․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական համաձայնագրի կնքումից հետո փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ դեռ կան «շատ» մանրամասներ, որոնք պետք է հստակեցվեն, սակայն նա վստահություն է հայտնել, որ Ամերիկան ​​ունի «բոլոր խաղաքարտերը» հետագա բանակցություններում։

Վենսը CNBC-ին ասել է, որ համաձայնագրի երկու հիմնական կետերն են Հորմուզի նեղուցի վերաբացումը և երկարաժամկետ պարտավորությունների ամրագրումը, որ Իրանը երբեք չի մշակի միջուկային զենք։

«Կարծում եմ՝ սա հիանալի օր է Ամերիկայի ժողովրդի համար»,- ասել է Վենսը, որը մասնակցել է Իրանի հետ բանակցություններին փետրվարի 28-ին սկսված պատերազմի ողջ ընթացքում։ 

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն բավականին վստահ և ամուր դիրքում է։

Leave a comment